Ուկրաինայի գլխավոր շտաբ. Ռուսաստանի օկուպացիոն ուժերը մեկ շուրջօրվա ընթացքում հասցրել են 78 հրթիռային և 23 օդային հարվածներ  Ուկրաինայի դեմ . Կիևի 70 տոկոսը հոսանքազրկված է
Ուկրաինայի գլխավոր շտաբ. Ռուսաստանի օկուպացիոն ուժերը մեկ շուրջօրվա ընթացքում հասցրել են 78 հրթիռային և 23 օդային հարվածներ Ուկրաինայի դեմ . Կիևի 70 տոկոսը հոսանքազրկված է

Ռուսաստանի օկուպացիոն ուժերը մեկ շուրջօրվա ընթացքում հասցրել են 78 հրթիռային և 23 օդային հարվածներ Ուկրաինայի դեմ . Կիևի 70 տոկոսը հոսանքազրկված է։ Այս մասին տեղեկություն է տարածում Ուկրաինայի գլխավոր շտաբը։

Ուկրաինական բանակի գլխավոր շտաբի տվյալներով՝ ռուս զինվորականները համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից 70 անգամ կրակ են բացել ուկրաինական բնակավայրերի և զորամասերի դիրքերի ուղղությամբ։ Գործակալության տվյալներով՝ ռուս զինվորականները 67 թևավոր հրթիռ և 10 անօդաչու թռչող սարք են արձակել Կիևի, Վիննիցայի, Լվովի, Կիրովոգրադի, Զապորոժիեի, Խարկովի և Դոնեցկի շրջանների բնակելի շենքերի և էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ։

Ինչպես հայտնում է Գլխավոր շտաբը, Ուկրաինայի պաշտպանության ուժերը խոցել են 51 հրթիռ և 5 անօդաչու թռչող սարք, բացի այդ, նրանց տվյալներով, անցած օր ու գիշեր Ուկրաինայի ՊԲ ստորաբաժանումները Դոնեցկի շրջանի Անդրեևկայի, Բախմուտի, Կլիշչիևկայի, Կրասնոգորովկայի, Մարինկայի, Օզարիանովկայի, Օպիտնոեի և Յակովլևկայի բնակավայրերում հետ են մղել ռուսական գրոհները :