Ուկրաինայի գլխավոր շտաբ. Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա «Շահիդ» տիպի 40 անօդաչու թռչող սարքերով, Ուկրաինայի պաշտպանության ուժերը կարողացել են խոցել 37-ը
Անցած գիշեր Ռուսաստանը «Շահեդ» տեսակի 40 անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա, Ուկրաինայի պաշտպանության ուժերը կարողացել են խոցել դրանցից 37-ը, հայտնում է Ուկրաինայի գլխավոր շտաբը։
Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հայտարարել է, որ ռուս զինվորականները հարձակվել են Խարկովի, Զապորոժիայի, Լվովի և Կիևի մարզերի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։
Գլխավոր շտաբի տվյալներով, Կիևում օդային տագնապը տևել է հինգ ժամ, վնասվել է կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտ։ Հարձակման հետեւանքով հրդեհ է բռնկվել։
Բացի այդ, ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ Ռուսաստանը առնվազն տասը հրթիռային հարված է հասցրել Խարկովի մարզին, ինչն առաջացրել է էներգամատակարարման խնդիր։