Ուկրաինայի գլխավոր շտաբ. Ռուսական ուժերը հարձակվում են միայն Բախմուտի ուղղությամբ և պաշտպանական դիրք են պահպանում Ուգլեդարում և Զապոռոժյեում
Ուկրաինայի գլխավոր շտաբ. Ռուսական ուժերը հարձակվում են միայն Բախմուտի ուղղությամբ և պաշտպանական դիրք են պահպանում Ուգլեդարում և Զապոռոժյեում

Ուկրաինայի գլխավոր շտաբի տեղեկություններով՝ ռուսական ուժերն այս փուլում գրոհում են միայն մեկ՝ Բախմուտի ուղղությամբ։ Մյուս ուղղություններում, օրինակ՝ Ուգլեդարում և Զապոռոժյեում, նրանք պաշտպանական դիրք են պահպանում։

Ինչպես նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, ռուսական ուժերը փորձում են բարելավել մարտավարական իրավիճակը Ավդեևկայում և կրակ են բացում շրջակա բնակավայրերի ուղղությամբ։

Բացի այդ, ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի, Ուկրաինայի զինված ուժերը հարձակումներ են իրականացրել Զապոռոժիեի շրջանում ռուսական ուժերի մի քանի տեղակայման վայրերի վրա, ինչի հետևանքով ռուսական կողմը կորցրել է մոտ 100 մարդ և հինգ միավոր զինտեխնիկա։