Ուկրաինայի գլխավոր շտաբ. Հակառակորդը վերսկսել է հարձակումը՝ «Ազովստալի» տարածքում վերահսկողություն հաստատելու համար, նրանց չի հաջողվել
Ուկրաինայի գլխավոր շտաբ. Հակառակորդը վերսկսել է հարձակումը՝ «Ազովստալի» տարածքում վերահսկողություն հաստատելու համար, նրանց չի հաջողվել

Ռուսական ուժերը փորձում են ոչնչացնել ուկրաինական ստորաբաժանումները Մարիուպոլի Ազովստալ շրջանում,- այս մասին ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ։

«Մարիուպոլի Ազովստալ շրջանում մեր ստորաբաժանումները արգելափակելու և ոչնչացնելու փորձերը շարունակվում են։ Որոշ շրջաններում ավիացիայի աջակցությամբ հակառակորդը վերսկսել է հարձակումը՝ գործարանի տարածքում վերահսկողություն հաստատելու համար։ Նա ոչ մի հաջողություն չունի»,- ասվում է Գլխավոր շտաբի հայտարարության մեջ։

Բացի այդ, ըստ ուկրաինական կողմի, հակառակորդը շարունակում է իր հարձակումը Արևելյան օպերատիվ գոտում՝ նպատակ ունենալով հատել Լուգանսկի և Դոնեցկի շրջանների վարչական սահմանները։

Ինչպես նշում է Գլխավոր շտաբը, ռուսական ուժերը փորձում են հարձակում զարգացնել Զապորոժիեի և Կրիվոյ Ռոգի ուղղությամբ։