Ուկրաինայի գլխավոր շտաբ. Անցած 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի և Ռուսաստանի բանակների առաջնագծում 80 հարձակում է տեղի ունեցել
Անցած 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի և Ռուսաստանի բանակների առաջնագծում 80 հարձակում է տեղի ունեցել,- նշվում է ուկրաինական բանակի գլխավոր շտաբի հաղորդագրությունում։
Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբը հայտարարում է, որ ռուսական բանակի ամենաբարձր ակտիվությունը նկատվում է Մարինկիի և Ավդեևկիի ուղղությամբ։ Ռուսական բանակի ստորաբաժանումները փորձում են պաշարել Ավդեեւկի քաղաքը։
Ուկրաինայի գլխավոր շտաբի տեղեկություններով՝ ուկրաինական բանակի զինծառայողները Բախմուտի ուղղությամբ հետ են մղել հակառակորդի տասը հարձակում։ Սեփական հաղորդումների համաձայն՝ ռուսական բանակն ակտիվորեն օգտագործում է ռազմական ավիացիան։
Միաժամանակ, ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ երկրի բանակը շարունակում է հարձակողական գործողությունները Լիման-Կուպիանսկի ուղղությամբ, որտեղ վերջին 24 ժամում ոչնչացվել է ռուսական բանակի 200 զինվոր և 50 զինտեխնիկա։
Ըստ լրատվամիջոցի՝ անցած օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի ավիացիան 10 հարված է հասցրել օկուպանտների անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի հավաքատեղիներին։