Ուկրաինայի գլխավոր հետախուզության բաժնի պետ. Պատերազմը բեկումնային կետի կհասնի օգոստոսին, ակտիվ մարտական ​​գործողությունների հիմնական մասը կավարտվի մինչև տարեվերջ
Ուկրաինայի գլխավոր հետախուզության բաժնի պետ. Պատերազմը բեկումնային կետի կհասնի օգոստոսին, ակտիվ մարտական ​​գործողությունների հիմնական մասը կավարտվի մինչև տարեվերջ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շրջադարձային կետի կհասնի օգոստոսին և կավարտվի մինչև տարեվերջ,- «Sky News»-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր բաժնի ղեկավար Կիրիլ Բուդանովը։

Բուդանովն ասել է, որ համոզված է, որ պատերազմի հետեւանքները կհանգեցնեն Ռուսաստանում քաղաքական ղեկավարության փոփոխության։

«Բեկումնային պահը կլինի օգոստոսի երկրորդ կեսին։ Ակտիվ մարտերի հիմնական մասը կավարտվի մինչև տարեվերջ: Դա կբերի Ռուսաստանի Դաշնության ղեկավարության փոփոխության։ Այս գործընթացն արդեն սկսվել է և ընթանում է այդ ուղղությամբ։ Դա կանգնեցնելն անհնար է։ Կարող ենք հաստատել, որ Պուտինը հոգե-հուզական և ֆիզիկական վատ վիճակում է։ Նա շատ հիվանդ է։ Նա միաժամանակ տարբեր հիվանդություններ ունի։ Մեկը քաղցկեղն է: Մենք ասում ենք, որ ռուսական բանակը, որը Ռուսաստանը ցուցադրում է տարբեր ուսումնական տեսանյութերում, գոյություն չունի»,- ասել է Կիրիլ Բուդանովը։