Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով, Ուկրաինայում ռուսական ագրեսիայի հետևանքով 153 երեխա է զոհվել
Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման արդյունքում Ուկրաինայում զոհվել է 153 երեխա։ Տեղեկությունը տարածում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։ Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ ռուսական ագրեսիայի հետևանքով տուժել է նաև 245 երեխա։
Ըստ նույն հաղորդագրության՝ երեխաների մեծ մասը զոհվել է Կիևի, Դոնեցկի, Խարկովի և Չեռնիգովի շրջաններում։ Սակայն, ըստ գերատեսչության, զոհերի և վիրավորների թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ Կիևի, Չեռնիգովի և Լուգանսկի շրջանների տվյալները դեռ ճշտվում են։
Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով՝ Ռուսաստանի կողմից ռմբակոծությունների և հրթիռակոծությունների հետևանքով Ուկրաինայում վնասվել է 859 ուսումնական հաստատություն, որից 83-ն ամբողջությամբ ավերվել է։