Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով՝ Ուկրաինայում ռուսական ագրեսիայի հետևանքով զոհվել է 287 երեխա, վիրավորվել՝ 508-ը
Լայնածավալ ագրեսիայի սկսվելուց ի վեր ամբողջ Ուկրաինայում սպանվել է 287 երեխա, վիրավորվել՝ 508-ը։ Այս մասին տեղեկություն է տարածել Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։
Գլխավոր դատախազության տվյալներով, ամենաշատը՝ 217 երեխա տուժել է Դոնեցկի մարզում։ Մեծ թվով վիրավորներ կան նաև Խարկովի և Կիևի շրջաններում։
Միաժամանակ, գրասենյակի տվյալներով, Ռուսաստանի կողմից իրականացված ռմբակոծությունների արդյունքում Ուկրաինայում տուժել է 1971 ուսումնական հաստատություն, որից 194-ն ամբողջությամբ ավերված է։