Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 79 երեխա, վիրավորվել՝ ավելի քան 100-ը
Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով՝ պատերազմի սկսվելուց հետո 17-րդ օրը զոհվել է 79 երեխա, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։
Նրանց տվյալներով՝ ամենամեծ զոհերը Կիևում, Խարկովում, Սումում, Խերսոնում և Ժիտոմիրում են։ Գերատեսչությունը, սակայն, նշում է, որ դա ամբողջական տվյալ չէ։
Դատախազության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա տվյալներով ավերվել է 280 ուսումնական հաստատություն, որոնցից իննը հիմնովին ավերվել է, ավերվել է մինչև 10 մանկական հիվանդանոց։
«Ուկրաինայում յոթ միլիոն երեխաներ առանց կրթության են մնացել Ռուսաստանի կողմից սկսված պատերազմի պատճառով»,- ասվում է Գլխավոր դատախազության հայտարարության մեջ։