Ուկրաինայի գլխավոր դատախազը հայտնել է, որ հատուկ ճամբարներ են ստեղծվել գերեվարված ռուս օկուպանտների համար
Ուկրաինայում գերեվարված ռուս օկուպանտների համար հատուկ ճամբարներ են ստեղծվել։ «BBC»-ին տված հարցազրույցում ասել է երկրի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։
Նրա խոսքով՝ Ժնևի կոնվենցիան նախատեսում է ճամբարների կազմակերպում, ինչպես նաև գերիներին համապատասխան բժշկական օգնության տրամադրում։ Համատեղ հրամանագիր է ընդունվել պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների մակարդակով ճամբարներ ստեղծելու մասին։
Ռազմագերիների հարցով հատուկ իրավապահ մարմին է աշխատելու՝ Ռազմական իրավապահ ծառայությունը։