Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակը ստորագրել է Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որի համաձայն՝ կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի և կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության անկախությունը կվերացվի
Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեպանչուկը ստորագրել է Ուկրաինայի քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ փոփոխություններով վերացվում են Ազգային կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության անկախությունը և դրանք ենթարկվում են գլխավոր դատախազի որոշումներին։
Խորհրդարանի կողմից հաստատված օրենքն ուղարկվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ ստորագրման համար։
Համապատասխան փոփոխություններն այսօր Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից հաստատվել են 263 կողմ ձայներով։ Ազգային կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության ղեկավարները կոչ են արել Վլադիմիր Զելենսկիին չստորագրել օրինագիծը։