Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահի առաջին տեղակալը հայտարարել է, որ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում սպանվել է լրատվամիջոցի 32 ներկայացուցիչ

13:21, 06.06.2022

Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահի առաջին տեղակալն ասում է, որ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում սպանվել է լրատվամիջոցի 32 ներկայացուցիչ։

Այս մասին Ալեքսանդր Կորնիենկոն գրել է Twitter-ում։

«Լրագրողների օրը Ուկրաինայում: Լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո սպանվել է լրատվամիջոցների 32 ներկայացուցիչ։ Մենք հարգում ենք զոհվածների հիշատակը: Մաղթում ենք քաջություն և տոկունություն բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են Ուկրաինան տեղեկատվական ճակատում։ Շնորհակալություն ձեր աշխատանքի համար»,- գրել է Կորնիենկոն։

Նմանատիպ