Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ. Ուկրաինային և Վրաստանին միավորում է ոչ միայն ռազմավարական գործընկերությունը, այլև բարեկամական հարաբերությունները
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ. Ուկրաինային և Վրաստանին միավորում է ոչ միայն ռազմավարական գործընկերությունը, այլև բարեկամական հարաբերությունները

Ուկրաինայի ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովը իր «Թվիթեր» միկրոբլոգում գրել է, որ Ուկրաինան և Վրաստանը գործընկերային և բարեկամական հարաբերություններ ունեն:

«Դեպի ԵՄ և ՆԱՏՕ շարժվելը, միջխորհրդարանական համագործակցությունը և քաղաքական երկխոսության զարգացումը Վրաստանի նախագահի հետ հանդիպման հիմնական թեմաներն էին: Մեր երկրներին միավորում է ոչ միայն ռազմավարական գործընկերությունը, այլ նաև բարեկամական հարաբերությունները», – գրել է Ռազումկովը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է նրա հայտարարությանը:

«Իրոք, պարոն նախագահ: Թող այս այցը լինի մեր երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների նոր ներուժի սկիզբը», – գրել է Սալոմե Զուրաբիշվիլին: