Ուկրաինայի Գերագույն ռադան սեպտեմբերի 5-ին կքննարկի Ալեքսեյ Ռեզնիկովին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու հարցը
Ուկրաինայի Գերագույն ռադան սեպտեմբերի 5-ին կքննարկի Ալեքսեյ Ռեզնիկովին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու հարցը

Ուկրաինայի Գերագույն ռադան սեպտեմբերի 5-ին կքննարկի Ալեքսեյ Ռեզնիկովին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու հարցը, իսկ Ռուստեմ Ումերովի թեկնածությունը նախատեսվում է քննարկել սեպտեմբերի 6-ին։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի խորհրդարանը սեպտեմբերի 5-ին պետք է Ումերովին ազատի պետական ​​գույքի հիմնադրամի ղեկավարի պաշտոնից։ Հայտնի է, որ վաղը Ռուստեմ Ումերովը պատրաստվում է մասնակցել Ժողովրդի ծառա խմբակցության նիստին, որտեղ կպատասխանի ժողովրդական պատգամավորների հարցերին։

Ռեզնիկովի պաշտոնանկությունից հետո Խորհրդարան պետք է ներկայացվի Ումերովին պաշտպանության նախարար նշանակելու նախագահի առաջարկը։ Դրանից հետո Ազգային անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովը կուսումնասիրի նրա փաստաթղթերը եւ կպատրաստի նշանակման մասին որոշման նախագիծ։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել խորհրդարանին։