Ուկրաինայի Գերագույն Ռադան կողմ է արտահայտվել Անդրեյ Սիբիգային արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակմանը
Ուկրաինայի Գերագույն ռադան աջակցել է Անդրեյ Սիբիգային արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակմանը։
Պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի խոսքով՝ Ուկրաինայի խորհրդարանի 258 անդամներ պաշտպանել են համապատասխան որոշումը։
Մինչ այդ Ռադան ձայների մեծամասնությամբ քվեարկել է Դմիտրի Կուլեբային արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատելու օգտին։
Անդրեյ Սիբիգան զբաղեցնում էր Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ Նա այս պաշտոնում նշանակվել է 2024 թվականի հուլիսին։
2021-2024 թվականներին եղել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Մինչ այդ՝ 2016-2021 թվականներին, նա եղել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը։