Ուկրաինայի Գերագույն Ռադան հավանություն է տվել Ռուսաստանի հետ կապված կրոնական կազմակերպությունների գործունեությունն արգելելու մասին օրենքի նախագծին
Ուկրաինայի Գերագույն ռադան հավանություն է տվել Ռուսաստանի հետ կապված կրոնական կազմակերպությունների գործունեությունն արգելելու մասին օրենքի նախագծին։
Այս մասին սոցցանցերում տեղեկություն են տարածել պատգամավորներ Յարոսլավ Ժելեզնյակը և Ռոման Լոզինսկին։
«Ռադան վերջապես ընդունել է Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի հետ կապված կրոնական կազմակերպությունների գործունեությունը արգելելու մասին օրենքի նախագիծը»,- գրել է Ժելեզնյակը։
Ժելեզնյակի խոսքով՝ օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակումից 30 օր հետո։ Բացի այդ, կետերից մեկի համաձայն, Մոսկվայի պատրիարքարանի ուկրաինական ուղղափառ եկեղեցու համայնքներին կտրվի իննամսյա ժամկետ՝ խզելու ռուս ուղղափառ եկեղեցու հետ կապերը։