Ուկրաինայի Գերագույն Ռադան այսօրվա նիստում չի քննարկել Դմիտրի Կուլեբայի հրաժարականի հարցը
Ուկրաինայի Գերագույն ռադան չի քննարկել արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հրաժարականը։ Խորհրդարանի նիստն արդեն փակվել է։
Պատգամավոր Յարոսլավ Ժելեզնակի խոսքով՝ խորհրդարանի նիստում կադրային փոփոխությունների քննարկման ժամանակ արտաքին գործերի նախարար Կուլեբայի ազատ արձակման հարցը «շտապ հետաձգվել է»։ Հարցի քննարկումը հետաձգելու պատճառը հայտնի չէ։
Ավելի վաղ Ուկրաինայի Ռադան աջակցել է Եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինայի, արդարադատության նախարար Դենիս Մալյուսկիի, շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների նախարար Ռուսլան Ստրելեցին և արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինի հրաժարականին։
Բացի այդ, պատգամավորները հավանություն չեն տվել ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման նախարար Իրինա Վերեշուկի և Պետական գույքի հիմնադրամի նախագահ Վիտալի Կովալի հրաժարականին. նրանց դիմումները չեն հաստատվել մի քանի ձայնով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ երկիրը նոր էներգիայի կարիք ունի, և կադրային փոփոխությունները կապված են տարբեր ուղղություններով երկրի հզորացման հետ։ Նրա խոսքով, միջազգային քաղաքականությունն ու դիվանագիտությունը բացառություն չեն լինի։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Կուլեբային կարող են առաջարկել պաշտոն՝ Եվրամիությունում կամ ՆԱՏՕ-ում Ուկրաինայի ներկայացուցչությունում կամ Բելգիայում ու Լյուքսեմբուրգում դեսպանի պաշտոնում։