Ուկրաինայի և Վրաստանի միջև երթևեկությունը հնարավոր կլինի ID քարտերով
Ուկրաինայի և Վրաստանի միջև երթևեկությունը հնարավոր կլինի ID քարտերով

Ուկրաինան և Վրաստանը սեպտեմբերին նախատեսում են գործարկել ինքնությունը հաստատող բիոմետրիկ վկայականներով երթևեկությունը,- տեղեկությունն այս մասին տարածում է «Ունյան» ուկրաինական գործակալությունը:

Կողմերը համապատասխան պայմանագիրը պատրաստվում են կնքել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանին, երկու երկրների պատվիրակությունների այցի ժամանակ:

Ինչպես լրագրողներին հայտնել է Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դեոլգովը Կիևում, ուկրաինական կողմն արդեն հաստատել է և վրացի գործընկերներին փոխանցել բիոմետրիկ ներքին անձնագրերով (ID  քարտերով) երթևեկության մասին պայմանագիրը կնքելու համար:

«Մեզ արդեն հաստատել են, որ ներքին անձնագրերով քաղաքացիների ուղևորության մասին համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է Ուկրաինայի համապատասխան գերատեսչությունների կողմից: Այդ տեքստն արդեն պաշտոնապես ուղարկվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն: Այժմ կառավարությունը պետք է կայացնի որոշում ստորագրման մասին և սահմանված անձին փոխանցի այդ համաձայնագրի ստորագրման պարտականությունը»,- հայտարարել է Դոլգովը: