Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունների երրորդ փուլը կանցկացվի մարտի 7-ին
Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունների երրորդ փուլը կանցկացվի երկուշաբթի՝ մարտի 7-ին։ Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, տեղեկություն է տարածում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։
«Բանակցությունների երրորդ փուլը կանցկացվի երկուշաբթի օրը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Արախամիան։
Դեռևս հայտնի չէ, թե որտեղ կկայանա կողմերի միջև բանակցությունների հաջորդ փուլը։ Նախորդ երկու փուլերը Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև անց են կացվել Բելառուսի տարածքում: