Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կայացավ ռազմագերիների հերթական փոխանակումը

19:20, 06.05.2025

Ուկրաինան և Ռուսաստանը իրականացրել են ռազմագերիների փոխանակում։ Ուկրաինական մամուլի տվյալներով՝ Ռուսաստանի գերությունից ազատ է արձակվել 205 զինծառայող, այդ թվում՝ Մարիուպոլի պաշտպանները։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ գերության մեջ հայտնված զինվորականներները ցրված էին Ռուսաստանի տարբեր շրջաններում։

Նախագահը շնորհակալություն է հայտնել միջնորդներին, ովքեր աջակցել են ռազմագերիների ազատ արձակմանը, հատկապես՝ Արաբական Միացյալ Էմիրություններին։

Ազատված զինծառայողների շարքում են Ուկրաինայի զինված ուժերի, մասնավորապես՝ ռազմածովային ուժերի, դեսանտային գրոհային ստորաբաժանումների, ինչպես նաև ազգային գվարդիայի և պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչներ։

Ռազմագերիների փոխանակման մասին տեղեկություն է տարածել նաև ռուսական մամուլը, ըստ որի՝ Ուկրաինան Ռուսաստանին փոխանցել է 205 ռազմագերի, որոնք ներկայում գտնվում են Բելառուսի տարածքում։

Նմանատիպ