Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները, հավանաբար, կշարունակվեն վաղը
Ուկրաինական պատվիրակությունը, ինչպես գիտենք, արդեն լքել է Կիևը: Նրանք այժմ ճանապարհին են և հավանաբար առավոտյան այստեղ կլինեն: Մենք ավելի վաղ ենք ժամանել,- ասել է Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
«Առաջին հանդիպմանը մենք քննարկել ենք դիրքորոշումները, ինչպես նաև ուկրաինական կողմին ներկայացրել ենք ռուսական կողմի մի քանի առաջարկներ՝ հրադադարի անհապաղ դադարեցման վերաբերյալ։ Որոշ հարցերի շուրջ մենք փոխըմբռնում գտանք հենց բանակցությունների սեղանի շուրջ։ Շատ ավելի հիմնարար հարցերի շուրջ, ինչպես և սպասվում էր, ուկրաինական կողմը ժամանակ վերցրեց՝ մտածելու Կիևի հետ խորհրդակցությունների համար։ Ինչպես հայտնի է, ուկրաինական պատվիրակությունն արդեն մեկնել է Կիևից, այժմ նրանք ճանապարհին են։ Ինչպես պայմանավորվել էինք, երեւի առավոտյան այստեղ կլինեն, մենք ավելի շուտ ենք եկել։ Հասկանում ենք նրանց լոգիստիկայի դժվարությունները: Բելառուսի տարածքում անվտանգությունն ապահովում են բելառուսական հատուկ ծառայությունները։ Մեր զինվորականները կապահովեն նրանց տեղաշարժի միջանցքի անվտանգությունը Ուկրաինայի տարածքում։ Մենք նրանց սպասում ենք վաղը»,- ասել է Վլադիմիր Մեդինսկին։
Բանակցությունների անցկացման վայրի մասին լրագրողի հարցին Մեդինսկին պատասխանել է, որ երկրները միասին են որոշել։
«Մենք միասին որոշեցինք: Սա շատ հարմար վայր է մեզ և Ուկրաինայի համար։ Բրեստը լավ օդանավակայան է։ Ուկրաինական կողմի համար այն մոտ է Լեհաստանի սահմանին։ Ինչպես հասկանում եմ, նրանք մեզ մոտ գալիս են Լեհաստանով»,- ասել է Վլադիմիր Մեդինսկին։
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին։