Ուկրաինայի և Միացյալ Նահանգների կողմից մշակված խաղաղության պլանի համաձայն՝ Ուկրաինան կմնա ոչ միջուկային պետություն, իսկ խաղաղ ժամանակ զինված ուժերի թիվը կսահմանափակվի 800,000 զինվորով
Ուկրաինայի և ԱՄՆ-ի կողմից մշակված խաղաղության ծրագրի համաձայն՝ Ուկրաինան կմնա ոչ միջուկային պետություն, իսկ խաղաղության ժամանակ զինված ուժերի թվաքանակը կսահմանվի 800 000 զինծառայողով։ Այս մասին նշվում է Ուկրաինայի և ԱՄՆ-ի կողմից համատեղ մշակված 20 կետանոց խաղաղության ծրագրում։
Խաղաղության ծրագիրը ներկայացրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Զելենսկին ընդգծել է, որ սա պատերազմի ավարտի հիմքային փաստաթուղթ է, և Ռուսաստանը պետք է արձագանքի այդ ծրագրին դեկտեմբերի 24-ին՝ ամերիկյան կողմի հետ հանդիպման ընթացքում։
Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ Ուկրաինան պատրաստ է Միացյալ Նահանգների հետ առաջնորդների մակարդակով հանդիպման՝ զգայուն, հատկապես տարածքային հարցերը քննարկելու համար։