Ուկրաինայի Դոնբասի շրջանում ռմբակոծության հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ հինգը
Ուկրաինայի Դոնբասի շրջանում ռմբակոծության հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ հինգը

Ուկրաինայի Դոնբասի շրջանում ռուսական օկուպացիոն ուժերի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ հինգը։ Բախմուտի շրջանը համարվում է ամենաթեժ կետը, որտեղ ռուս զինվորականները և անջատողական խմբավորումները հարձակումներ են իրականացնում և հրկիզվող արկեր են օգտագործում։ Արդյունքում այրվել է մոտ տասը բնակելի տուն։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ռուս զինվորականները հրթիռային հարված են հասցրել Խարկովի կենտրոնական հատվածին և ավերել վեցհարկանի բնակելի շենքը։ Համաձայն տարածված տեղեկությունների՝ երեկ երեկոյան Խարկովում ընդհանուր առմամբ երեք ուժգին պայթյուն է տեղի ունեցել։

Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ ռուսական հրթիռային հարվածների թիրախ են դարձել Նիկոլաևի և Սումիի շրջանները։ Անցած օրվա ընթացքում ուկրաինացի զինվորականները հարավային ուղղությամբ ոչնչացրել են 38 ռուս զինվորի, տասը միավոր զինտեխնիկա և երկու զինամթերքի պահեստ։