Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, 18-ը՝ վիրավորվել
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքի վրա ռուսական հրթիռային հարձակման արդյունքում առնվազն երեք մարդ է զոհվել, 18-ը՝ վիրավորվել։ Այս մասին տեղեկություն է տարածում Դնեպրոպետրովսկի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը։
«Ցավոք, կան զոհված խաղաղ բնակիչներ»,- ասել է Ֆիլատովը։
Հարձակման հետեւանքով մի քանի վայրերում հրդեհներ են բռնկվել, մի քանի շենք փլուզվել է։ Տեղում շարունակում են աշխատել հրշեջ-փրկարարական և շտապօգնության խմբերը։