Ուկրաինայի դեսպանություն. Շնորհավորում ենք վրաց ժողովրդին՝ երկրի և Եվրամիության համար պատմական օրվա կապակցությամբ
Ուկրաինայի դեսպանություն. Շնորհավորում ենք վրաց ժողովրդին՝ երկրի և Եվրամիության համար պատմական օրվա կապակցությամբ

Ուկրաինայի դեսպանությունը շնորհավորում է Վրաստանին՝ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ Եվրոպական խորհրդի որոշման կապակցությամբ։

Ինչպես գրում է դեսպանատունը, Ուկրաինայի և Վրաստանի ապագան Եվրամիությունում է։

«Շնորհավորում ենք վրաց ժողովրդին երկրի և Եվրամիության համար պատմական օրվա կապակցությամբ։ Սա պատմական իրադարձություն է մեր երկրների կյանքում։ Ուկրաինայի և Վրաստանի ապագան Եվրամիությունում է: Փառք ու պատիվ այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն Ուկրաինայի և Վրաստանի ազատության, անկախության և եվրոպական ապագայի։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Եվրամիության մեր գործընկեր երկրներին՝ մշտական ​​աջակցության համար»,- ասված է Ուկրաինայի դեսպանատան հաղորդագրության մեջ։

Եվրախորհրդի երեկվա որոշմամբ՝ Վրաստանը դարձավ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր, և բացվեցին Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները։