Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովն այսօր մամուլի համար հայտարարություն կանի
Վրաստանում է Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը:
Վրաստանի Առաջին ալիքի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Իգոր Դոլգովը ժամանել Ուկրաինայի դեսպանատուն։
Ուկրաինայի դեսպանը լրագրողների համար մեկնաբանություններ չի արել։
Ինչպես հայտնի է, Իգոր Դոլգովը ԶԼՄ-ների համար հայտարարությամբ հանդես կգա ժամը 15:00-ին։
Ուկրաինայի դեսպանը չի ներկայացել լրատվամիջոցներին այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 1-ին նրան կանչել էր Վրաստանից։