Ուկրաինայի դատախազությունը բողոքարկելու է Սաակաշվիլու գործով դատավճիռը
Ուկրաինայի դատախազությունը բողոքարկելու է Սաակաշվիլու գործով դատավճիռը

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն արձագանքել է Օդեսային նախկին նահանգապետ, Միխեիլ Սաակաշվիլու գործով Պեչերսկի դատարանի կողմից կայացված որոշմանը:

Լուցենկոյի խոսքով, մեղադրական կողմը համաձայն չէ դատարանի որոշմանը և այն բողոքարկելու է սահմանված ժամկետում:

«Դատարանին փոխանցեցինք բոլոր փաստերը: Չնայած դրան, նրան ազատ են արձակել: Էմոցիաներս փորձում եմ զսպել, սպասենք բողոքարկմանը»,- հայտարարել է Լուցենկոն:

 

Միխեիլ Սաակաշվիլիին ազատել են Ուկրաինայի Պեչերսկի դատարանի դահլիճից:

Դատախազությունը պահանջում էր նրա նկատմամբ խափանման միջոց օգտագործել երկամսյա տնային կալանք:

Դատավարությանը ներկա էին Սանդրա Ռուլովսը, Յուլիա Տիմոշենկոն և լրագրողներ: Նիստին զուգահեռ դատարանի շենքի դիմաց հավաքված էին Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները:

Դատարանի որոշումը բողոքարկելու համար մեղադրական կողմը ունի 5 օր ժամանակ: