Ուկրաինայի դատախազության տեղեկությամբ, Կիևի մերձակայքում գտնվող քաղաքներում հայտնաբերվել է 410 խաղաղ բնակչի դիակ
Ուկրաինայի դատախազության տեղեկությամբ, Կիևի մերձակայքում գտնվող քաղաքներում հայտնաբերվել է 410 խաղաղ բնակչի դիակ

Կիևի մերձակա քաղաքներում հայտնաբերվել են 410 խաղաղ բնակիչների դիեր,- այս մասին ասվում է Ուկրաինայի դատախազության հայտարարության մեջ, որը հետաքննում է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից հնարավոր ռազմական հանցագործությունը։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայի խոսքով՝ Ուկրաինայի ռազմական դատախազությունը «կհավաքի և կպահի ռուսական ագրեսիայի ապացույցները, կպահպանի կարգը և կապահովի զինվորականների իրավունքների պաշտպանությունը»։

Ռուսաստանի իշխանությունները հերքում են մեղադրանքները։