Ուկրաինայի Չերկաս քաղաքում Մոսկվայի պատրիարքարանի միաբանությունը գրավել է տաճարը, որը հանձնվել է ուկրաինական ուղղափառ եկեղեցուն
Ուկրաինայի Չերկաս քաղաքում Մոսկվայի պատրիարքարանի միաբանությունը գրավել է տաճարը, որը հանձնվել է ուկրաինական ուղղափառ եկեղեցուն։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մոսկվայի եկեղեցու կողմնակիցները կոտրել են մուտքի դարպասը և արցունքաբեր գազ կիրառելով մտել եկեղեցու տարածք։ Ժամը 09:00-ի սահմաններում նրանք գրավել են տաճարը։ Սոցցանցերում շրջանառվող նյութի համաձայն՝ տաճարի ներսում գտնվող որոշ անձինք դիմակավորված անձանց դեմ օգտագործել են աթոռներ և այլ առարկաներ և ստիպել նրանց լքել տաճարը։
Լարվածությունը վերածվել է ֆիզիկական բախման: Միջադեպից հետո Չերկասի քաղաքապետ Անատոլի Բոնդարենկոն կոչ է արել մարդկանց գալ եկեղեցի և հայտնել իրենց կարծիքը Մոսկվայի եկեղեցու գոյության վերաբերյալ։
Օգոստոսի 20-ին Գերագույն Ռադան ընդունել է օրենքի նախագիծ, որն արգելում է Ուկրաինայի տարածքում կրոնական կազմակերպությունների գործունեությունը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ կապված: