Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբի տեղեկություններով՝ վերջին օրը Ուկրաինայի Զինված ուժերի ավիացիան երեք անգամ ռմբակոծել է օկուպացիոն ուժերի կենտրոնացման գոտիները
Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբի տեղեկություններով՝ վերջին օրը Ուկրաինայի Զինված ուժերի ավիացիան երեք անգամ ռմբակոծել է օկուպացիոն ուժերի կենտրոնացման գոտիները

Ռուսական օկուպացիոն ուժերը ռմբակոծել են Ուկրաինայի Կրամատորսկ և Սլավյանսկ քաղաքները։ Անցած օրվա ընթացքում ռուս զինվորականները հարձակվել են Սումիի շրջանի 10 բնակավայրերի, ինչպես նաև Խարկովի մարզի ավելի քան 15 բնակավայրերի վրա։

Ռուսաստանը երկու հրթիռային և 23 օդային հարված է հասցրել Ուկրաինայի տարածքում։

Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբի տվյալներով՝ վերջին օրը Ուկրաինայի զինված ուժերը սպանել են ավելի քան 600 ռուս զինծառայողների, ինչպես նաև պայթեցրել են տասնյակ տեխնիկա, այդ թվում՝ հրետանային համակարգեր և զրահատեխնիկա։ Ուկրաինայի զինված ուժերի ավիացիան երեք անգամ ռմբակոծել է օկուպացիոն ուժերի կենտրոնացման գոտիները։