Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբ. առաջնագծում ամենադժվար իրավիճակը Կուպիանսկի, Կրամատորսկի և Խարկովի ուղղություններում է
Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբ. առաջնագծում ամենադժվար իրավիճակը Կուպիանսկի, Կրամատորսկի և Խարկովի ուղղություններում է

 

«Ուկրաինայի առաջնագծում ամենաբարդ իրավիճակը Կուպիանսկի, Կրամատորսկի և Խարկովի ուղղություններում է»,- ասված է ուկրաինական բանակի գլխավոր շտաբի հայտարարության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ անցած օրվա ընթացքում ռուսական բանակը ավելի քան երկու հազար անգամ ռմբակոծել է ուկրաինական բանակի դիրքերն ու բնակավայրերը։

Ուկրաինական բանակի գլխավոր շտաբի տվյալներով՝ Խարկովի մարզի զորամասերը հետ են մղել ռուսական ստորաբաժանումները։ Կիևում ասում են, որ ռուս ագրեսորը փորձում է առավելությունն օգտագործել կենդանի ուժով, տեխնիկայով և օդային աջակցությամբ։

Միաժամանակ տեղեկություններ են տարածվում, որ Ուկրաինան հակահարված է ծրագրում Խարկովի մոտ ռուսական զորքերի դեմ։ Ռուսաստանը զորքեր է կուտակում հարևան Սումիի շրջանի սահմանի երկայնքով։