Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հայտարարել է, որ հետաքննում է Ռուսաստանի օկուպացիոն ուժերի հետ համագործակցության 830 դեպք

16:24, 25.06.2022

Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հետաքննում է 830 քրեական գործ՝ ռուսական օկուպացիոն ուժերի հետ համագործակցության փաստով,- ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի Ազգային ոստիկանության ղեկավար Իգոր Կլիմենկոն։

«Համագործակցական գործունեության հոդվածով հարուցվել է 830 քրեական գործ։ 1355 հոգու արդեն մեղադրանք է առաջադրվել համագործակցելու համար։ Մեզ հաջողվել է 55 նման քրեական գործ ուղարկել դատարան»,- ասել է Կլիմենկոն։

Ազգային ոստիկանության պետը նշեց, որ գործով մեղադրյալների թվում կան ինչպես իշխանության գլուխ կանգնած անձինք, այնպես էլ նախկին իրավապահներ։

«Կան մարդիկ, ովքեր անկեղծորեն համակրում էին Ռուսաստանի Դաշնությանը և սպասում էին «ռուսական աշխարհին»։ Դա պայմանավորված էր նաև երկար տարիներ ռուսական լրատվամիջոցների և մեր պետության տարածքում գործող որոշ քաղաքական կուսակցությունների կողմից պարտադրված քարոզչությամբ», – ասել է Կլիմենկոն։

Նմանատիպ