Ուկրաինայի ազգային գվարդիայի խոսնակն ասում է, որ ռուս զինվորականները փորձում են մտնել Սելիդովո քաղաք, սակայն ուկրաինական ուժերը պահպանում են իրենց պաշտպանությունը
Ռուսական զորքերը փորձում են մուտք գործել Դոնեցկի մարզի Սելիդովո քաղաք, ուկրաինական ուժերը պահպանում են պաշտպանությունը և քաղաքի ծայրամասից հետ են մղում ռուսական հետևակային խմբերը։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային գվարդիայի խոսնակ, գնդապետ Ռուսլան Մուզիչուկը։
«Հակառակորդը փորձում է խոսել քաղաքի թաղամասերը վերահսկելու մասին։ Սակայն մեր ստորաբաժանումներն աշխատում են վերահսկելու և ոչնչացնելու հետևակայիններին, որոնք փորձում են ներթափանցել մատույցներ և մտնել քաղաք»,- ասել է Մուզիչուկը ուկրաինական լրատվամիջոցներին։
Նրա խոսքով, անցած օրվա ընթացքում ռուսական ուժերը 19 հարձակում են իրականացրել Սելիդովոյի վրա՝ օգտագործելով զգալի թվով հետևակ։
Ինչպես հայտնել է Ազգային գվարդիայի ներկայացուցիչը, ռուսական կողմի կորուստը կազմում է 118 զինվոր։
Գնդապետի տեղեկություններով, հակառակորդը Սելիդովոյի դեմ ակտիվորեն կիրառում է ավիացիա և հրետանի։