Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հիասթափված է Ուկրաինայի եվրոպական ապագայի վերաբերյալ Ավստրիայի արտաքին գործերի դաշնային նախարարի հայտարարություններից
Ուկրաինայի ԱԳ նախարարությունը վրդովմունք է հայտնել Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի դիրքորոշման կապակցությամբ, ով կարծում է, որ Ուկրաինային չպետք է առաջարկել անդամակցել Եվրամիությանը։
Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հենվելով ԱԳ նախարարության ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոյի վրա։
«Մենք հիասթափված ենք Ուկրաինայի եվրոպական ապագայի վերաբերյալ Ավստրիայի դաշնային ԱԳ նախարարի հայտարարությունից: Մենք դա համարում ենք ռազմավարական, ոչ հեռատես, և այն չի համապատասխանում միասնական Եվրոպայի շահերին»,- ասել է Նիկոլենկոն։
Նա ասաց, որ նման հայտարարությունները նաև անտեսում են այն փաստը, որ Եվրամիության հիմնադիր անդամների բնակչության ճնշող մեծամասնությունը պաշտպանում է Ուկրաինայի անդամակցությունը։
«Կարծես թե ներկայիս պատերազմը, զոհերն ու ավերածությունները նրանց քիչ են։ Տարբեր պատրվակներով շարունակել հետաձգել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը կամ փնտրել դրա այլընտրանքը, դա նշանակում է հաշվի առնել Պուտինի ագրեսիվ ծրագրերը և դանդաղեցնել Եվրամիության հզորացումը՝ ներգրավելով Ուկրաինայի հնարավորությունները։ Ուկրաինան բոլոր հիմքերն ունի պահանջելու Եվրամիության համար իր արժանիքների և ռազմավարական դերի օբյեկտիվ ճանաչում։ Ուկրաինայի նախագահի և ուկրաինացի ժողովրդի անպարտելի կամքի և խիզախության շնորհիվ Եվրոպան այսօր կարող է ապրել խաղաղության մեջ։ Առանց չափազանցության մեր պետությունը դարձել է Եվրամիության անվտանգության, եվրոպական ազատության և եվրոպական արժեքների պաշտպանության ֆորպոստ»,- հավելել է Նիկոլենկոն։
Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը կարծում է, որ Ուկրաինային չպետք է առաջարկել անդամակցել Եվրամիությանը։