Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Bild-ի տեղեկությունն այն մասին, որ Զելենսկին, ամենայն հավանականությամբ, պատրաստ է Ռուսաստանին հրադադար առաջարկել ռազմաճակատի որոշ հատվածներում
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Bild-ի տեղեկությունն այն մասին, որ Վոլոդիմիր Զելենսկին, ամենայն հավանականությամբ, պատրաստ է Ռուսաստանին հրադադար առաջարկել ռազմաճակատի որոշ հատվածներում։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գիորգի Տիխիի խոսքով՝ Կիևը չի նախատեսում որևէ կերպ սառեցնել պատերազմը։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ այն տարրերը, որոնք երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կներկայացնի ԱՄՆ-ին, անկասկած կուժեղացնեն և ոչ թե կթուլացնեն Ուկրաինան և նրա մարտիկներին։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահի հաղորդակցության հարցերով խորհրդական Դմիտրի Լիտվինը հերքել է «Bild»-ի տեղեկությունը և ասել, որ գերմանական հրատարակությունը կեղծ տեղեկատվություն է տարածել։
Ավելի վաղ «Bild»-ը գրել էր, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ռազմավարությունը ներառում է արեւմտյան զինատեսակներով ռուսական տարածքի ռմբակոծումը եւ պատերազմի ժամանակավոր սառեցումը։