Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն. Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը դադարեցնել Միխեիլ Սաակաշվիլիին նվաստացնել և նրան հանձնել Ուկրաինային
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն. Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը դադարեցնել Միխեիլ Սաակաշվիլիին նվաստացնել և նրան հանձնել Ուկրաինային

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Վրաստանին կոչ է արել անհապաղ հանձնել Սաակաշվիլիին Ուկրաինային և բողոք է հայտնել Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեմ։

Այս մասին ասված է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Պաշտոնական Կիևը Վրաստանի կառավարությանը մեղադրում է Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնության մեջ, կոչ է անում Թբիլիսիին դադարեցնել նվաստացումները և դատապարտված Սաակաշվիլիին հանձնել Ուկրաինային։

«Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը դադարեցնել Միխեիլ Սաակաշվիլիին նվաստացնելը և նրան հանձնել Ուկրաինային։ Մի խաղացեք մարդկանց կյանքի հետ՝ հանուն քաղաքական հաշվեհարդարի»,- գրել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Վրաստանի կառավարությունը գործում է «Խորհրդային ՆԿՎԴ»-ի վատագույն ավանդույթներով, երբ «հոգեբանական և ֆիզիկական բռնություն է գործադրում Սաակաշվիլիի նկատմամբ, հրաժարվում է շտապ բժշկական օգնությունից, գիտակցաբար սպառնալիք է ստեղծում նրա կյանքի համար»:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումը հակասում է պաշտոնական Թբիլիսիի հայտարարած կուրսին Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ և ցույց է տալիս Վրաստանի ժողովրդավարության անկումը։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում արտասահմանյան երկրների կառավարություններին և միջազգային կազմակերպություններին հրապարակայնորեն պաշտպանել Սաակաշվիլիին, ով դարձել է վրացական կառավարության քաղաքական բռնաճնշումների զոհ։