Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը ժամանել է Թուրքիա
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը ժամանել է Թուրքիա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան ժամանել է Թուրքիա։ Այս պահին Սիբիգան Անկարայում բանակցություններ է վարում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Բացի այդ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը նախատեսում է հանդիպում Ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Առևտրի նախարար Օմեր Բոլատի հետ։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ բանակցությունների հիմնական շեշտը դրվելու է քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման վրա։ Բացի այդ, հատուկ ուշադրություն է դարձվելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Հաղթանակի ծրագրին», ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ինտեգրմանը եւ «Խաղաղության բանաձեւին»։