Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հրաժարական է տվել
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հրաժարական է տվել։ Այս մասին հայտարարել է Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը։
Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը սոցցանցում հրապարակել է Կուլեբայի հրաժարականի մասին հայտարարությունը։
Ստեֆանչուկը գրում է, որ հայտարարությունը կքննարկվի հաջորդ լիագումար նիստում։
Տեղեկացնենք, որ երեկ Ուկրաինայում երեք նախարարներ լքել են իրենց պաշտոնը։ Դրանք են՝ ռազմավարական արդյունաբերության նախարար Օլեքսանդր Կամիշինը, արդարադատության նախարար Դենիս Մալիուսկան և շրջակա միջավայրի պահպանության նախարար Ռուսլան Ստրիլեցը։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի փոխվարչապետը՝ եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով Օլգա Ստեֆանիշինան, նույնպես հրաժարականի դիմում է գրել։