Ուկրաինայի անվտանգության ծառայությունը վերծանել է ՊՆ-ում կոռուպցիոն սխեման, ձերբակալվել է բարձրաստիճան պաշտոնյան, ով փորձել է յուրացնել զինամթերք գնելու համար հատկացված գումարը
Ուկրաինայի ՊՆ-ում կոռուպցիոն սխեմա է վերծանվել: Ձերբակալվել է բարձրաստիճան պաշտոնյան, ով փորձել է յուրացնել 1,5 միլիարդ գրիվնա (36 միլիոն եվրո)։ Նշված գումարը հատկացվել է ուկրաինական բանակի համար զինամթերք գնելու համար։
Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալներով՝ կոռուպցիոն սխեմայի բացահայտման գործողությունն իրականացվել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստամ Ումերովի աջակցությամբ։
Հետաքննության տվյալներով՝ կասկածյալը, ում անունը չի հրապարակվում, 2022 թվականի դեկտեմբերին պայմանագիր է կնքել արտահանող ընկերության հետ՝ հրետանային արկեր գնելու համար։ Հետագայում այս պայմանագրով 1,5 միլիարդ եվրո «անհիմն» փոխանցվել է արտերկիր, իսկ ուկրաինական բանակը զինամթերք չի ստացել։ Եթե հանցագործությունն ապացուցվի, կասկածյալին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։
Ավելի ուշ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարեց, որ աշխատում են յուրացված գումարները վերադարձնելու ուղղությամբ։