Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետաքննում է նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի գործունեությունը
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետաքննում է նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի գործունեությունը

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետաքննում է նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի գործունեությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության և անվտանգության խորհրդի ղեկավար Ալեքսեյ Դանիլովը։

Ուկրաինայի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ հատուկ ծառայությունն աշխատում է, սակայն շատ արագ արդյունքներ չեն սպասվում։

«Ավելի զգույշ կլինեի «Անվտանգության ծառայությունը ոչինչ չի անում» արտահայտության հետ։ Անվտանգության ծառայությունն աշխատում է։ Այլ հարց է, որ բոլորն ուզում են շատ արագ արդյունք, որպեսզի դա տեղի ունենա այսօր»,- ասաց Ալեքսեյ Դանիլովը։

Ինչպես գրում են լրատվամիջոցները, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը թերահավատորեն է վերաբերվում Ալեքսեյ Արեստովիչի քաղաքական հավակնություններին։ Դանիլովի խոսքով՝ անգամ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հակառեյտինգն ավելի ցածր է, քան Արեստովիչի հակառեյտինգը։