Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի Վորոնեժի մարզում գտնվող օդանավակայանը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերով
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Ուկրաինան անօդաչու սարքերով հարձակվել է Ռուսաստանի Վորոնեժի շրջանի օդանավակայանի վրա։ Այս մասին տեղեկություն է տարածում «BBC»-ի ռուսալեզու ծառայությունը։ Խոսքը «Բորիսոգլեբսկ» ռազմական օդանավակայանի մասին է։
Ըստ անանուն աղբյուրների՝ հարձակումն իրականացվել է կարգավորվող օդային ռումբերի պահեստների, «Սու-35» և «Սու-34» ինքնաթիռների անգարների, ինչպես նաև ավիացիոն վառելիքի պահեստների վրա։ Հարձակման հետևանքով հասցված վնասի մասին տեղեկություններ չկան։
«BBC»-ի տեղեկություններով՝ գիշերը սոցցանցերում հայտնվել են լուսանկարներ և տեսանյութեր, որոնք ցույց են տալիս օդանավակայանի մոտ բռնկված հրդեհը։
ՆԱՍԱ-ի համակարգը, որը վերահսկում է տիեզերքից հրդեհները, արձանագրվելէ առնվազն վեց թեժ կետ «Բորիսոգլեբսկի» օդանավակայանի մոտ:
Ավելի վաղ Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսեւը գրել էր, որ հոկտեմբերի 2-ի գիշերը շրջանի չորս մունիցիպալիտետներում մոտ երեսուն ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են խոցվել։ Նրա տեղեկություններով՝ տուժածներ չկան։
Ռուս զինվորականները հայտարարել են, որ անցած գիշեր չորս շրջանների տարածքում ընդհանուր առմամբ 113 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։