Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալներով՝ մայիսի 9-ին Կիևում ձերբակալվել են ահաբեկչություն ծրագրած ռուս գործակալներ
Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալներով՝ մայիսի 9-ին Կիևում ձերբակալվել են ահաբեկչություն ծրագրած ռուս գործակալներ։
Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալներով՝ ահաբեկչության կազմակերպիչը եղել է ռուսական հետախուզության գլխավոր ստորաբաժանումը։
«Ահաբեկչության հեղինակները ձերբակալվել են։ Նաև հավաքվել է ապացույցների բազա, որն անվերապահորեն հաստատում է ռուսական հետքերը»,- նշում է Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցիչը։
Գործակալությունը փաստի առնչությամբ լրացուցիչ մանրամասներ չի հայտնում։