Ուկրաինայի ԱԳՆ. Ուկրաինան կանգնած է վրաց ժողովրդի կողքին և հաստատում է իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում
Ուկրաինայի ԱԳՆ. Ուկրաինան կանգնած է վրաց ժողովրդի կողքին և հաստատում է իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում

15 տարի առաջ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան, Վրաստանի շրջանները, Աբխազիան և Ցխինվալին, Հարավային Օսեթիան շարունակում են օկուպացված մնալ ռուսական զորքերի կողմից,- ասված է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Ուկրաինան հաստատում է իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

«Ուկրաինան կանգնած է վրաց ժողովրդի կողքին և հաստատում է իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասված է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։