Ուկրաինան շտապ հետ կկանչի իր դեսպաններին Վրաստանից և Ղրղզստանից: Այս մասին տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ինչ վերաբերում է մեր դիվանագետներին, ապա նրանք այժմ կատարում են միանգամայն արդար և անհրաժեշտ որոշումներ այն պետությունների նկատմամբ, որոնք դավաճանել են իրենց խոսքը և միջազգային իրավունքը։ Մենք անհապաղ խորհրդակցության ենք հրավիրում Ղրղզստանից դեսպանին՝ Ուկրաինայի դեմ ագրեսիան արդարացնելու համար։ Մենք նաև անմիջապես հետ ենք կանչում Վրաստանից մեր դեսպանին մեզ օգնել ցանկացող կամավորներին խանգարելու և պատժամիջոցների հարցում անբարոյական դիրքորոշում ունենալու համար»,- ասել է Զելենսկին։