Ուկրաինան ծրագրում է վարձել արևմտյան F-16-ի թոշակի անցած օդաչուների
«Ուկրաինան ծրագրում է վարձել արևմտյան F-16-ի թոշակի անցած օդաչուների»,-յս մասին հայտարարել են ամերիկացի սենատորներ Լինդսի Գրեհեմը և Ռիչարդ Բլումենտալը, ովքեր այցով գտնվում էին Կիևում: Վերջիններս հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
«Նախագահ Զելենքսին մեզ ասաց, որ բացի Ուկրաինայի զինված ուժերին օդաչուներով ապահովելուց, նա մտադիր է ստեղծել ՆԱՏՕ-ի երկրների նախկին F-16 օդաչուների հավաքագրման ծրագիր։ Մենք սատարում ենք դրան»,- ասված է սենատոր Ռիչարդ Բլումենտալի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը Կիևում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է, որ վարձելով արևմտյան օդաչուների՝ ուկրաինական ավիացիան կկարողանա F-16-ները մարտականացնել ավելի արագ, քան ուկրաինացի օդաչուները դեռ սովորում են վարել այդ սարքերը: