Ուկրաինան ստանձնել է Ղրիմում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի շենքի վրա հրթիռային հարձակման պատասխանատվությունը
Ուկրաինան ստանձնել է Ղրիմում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի շենքի վրա այսօր իրականացված հրթիռային հարձակման պատասխանատվությունը։
Ինչպես գրում է «BBC»-ն, ուկրաինացի զինվորականներն ասում են, որ «հաջողությամբ» հարվածել են Սեւաստոպոլի ռազմածովային բազայի վրա։
Ուկրաինացի զինվորականները հարձակման մասին հավելյալ մանրամասներ չեն հայտնել։
Այսօր Սեւաստոպոլի օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչ Միխայիլ Ռազվոժաեւը հայտարարել է, որ հրթիռային հարձակում է իրականացվել Սեւաստոպոլում գտնվող ՌԴ Սեւծովյան նավատորմի շտաբի վրա։ Տարածված տեղեկությունների համաձայն՝ հրթիռի բեկորներն ընկել են Սեւաստոպոլի կենտրոնում։