Ուկրաինան Ռուսաստանի տարածքում կարող է օգտագործել Նիդեռլանդների մատակարարած զենքերը
Ուկրաինան Ռուսաստանի տարածքում կարող է օգտագործել Նիդեռլանդների մատակարարած զենքերը: Այս մասին հայտարարել է Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։
«Միջազգային իրավունքի համաձայն, Ուկրաինան իրավունք ունի մեր կողմից առաքված զենքը օգտագործել Ռուսաստանի տարածքում՝ ինքնապաշտպանության նպատակով»,- ասել է Բրեկելմանսը։
Նրա խոսքով՝ թույլտվությունը վերաբերում է նաեւ F-16 տիպի ավիակործանիչներին։
«Ուկրաինան, որն իրավունք ունի պաշտպանվելու, եթե հարձակման ենթարկվի սահմանամերձ շրջաններից կամ ռուսական օդանավակայաններից, կարող է հարվածել ռազմական օբյեկտներին։ Նույնը վերաբերում է հակառակորդի հրթիռներին՝ դրանք կարող են խոցվել այն զենքով, որը մենք մատակարարել ենք։ Թույլտվությունը վերաբերում է նաեւ F-16 տիպի ավիակործանիչներին»,- ասել է Նիդերլանդների պաշտպանության նախարարը։