Ուկրաինան Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի միջազգային դատարան
Ուկրաինան Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի միջազգային դատարան։ Այս մասին տեղեկություն է տարածում Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի ագրեսիան արդարացնելու համար ցեղասպանության հայեցակարգը շահարկելու համար։
«Մենք պահանջում ենք հրատապ որոշում, որը կպարտավորեցնի Ռուսաստանին դադարեցնել իր ռազմական գործունեությունը հիմա, և մենք ակնկալում ենք, որ դատավարությունը կսկսվի հաջորդ շաբաթ», – ասել է Վլադիմիր Զելենսկին։