Ուկրաինան պետք է անդամակցի Եվրամիությանը նոր հատուկ ընթացակարգով. Վոլոդիմիր Զելենսկի
Ուկրաինան պետք է միանա Եվրամիությանը նոր հատուկ ընթացակարգի միջոցով,- այս մասին տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Մենք դիմում ենք Եվրամիությանը Ուկրաինայի անհապաղ միանալու նոր հատուկ ընթացակարգի միջոցով։ Մենք շնորհակալ ենք գործընկերներին մեր կողքին կանգնելու համար, սակայն մեր նպատակն է լինել բոլոր եվրոպացիների հետ։ Վստահ եմ, որ մենք բոլորս արժանի ենք դրան»,- ասել է Զելենսկին։
Վոլոդիմիր Զելենսկին նաև նշել է, որ վստահ է, որ Ուկրաինան կհաղթի այս ճակատամարտում։
«Երբ ես նախագահի թեկնածու էի, ասում էի, որ մեզանից յուրաքանչյուրը նախագահ է, քանի որ բոլորս պատասխանատու ենք մեր երկրի առաջ։ Մեր գեղեցիկ Ուկրաինայի համար։ Եվ հիմա այնպես ստացվեց, որ մեզանից յուրաքանչյուրը մարտիկ է: Ռազմիկ իր տեղում. Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը կհաղթի: Փառք Ուկրաինային», – ասել է Զելենսկին։