Ուկրաինան պահանջել է Ռուսաստանին հեռացնել ՖԻՖԱ-ից և ՈւԵՖԱ-ից՝ Ղրիմի ակումբների պատճառով #1TVSPORT
Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան պահանջել է Ռուսաստանի ֆուտբոլային միությանը հեռացնել ՖԻՖԱ-ից և ՈւԵՖԱ-ից։ Համապատասխան հայտարարությունը տեղադրված է ասոցիացիայի կայքում։
Ուկրաինական կողմը Ռուսաստանին մեղադրել է իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերին Ղրիմի ակումբներին ներգրավելու մեջ։
Ավելի վաղ Ղրիմի երկու ակումբներ՝ «Սևաստոպոլը» և Յալթայի «Ռուբինը», հավաստագիր էին հանձնել Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում մասնակցելու համար։